Հա

Մարզական

01/07/2021 - 09:45

Լեովա Գէորգեանը ջախջախեց ադրբեջանցուն՝ նւաճելով երիտասարդական ԵԱ ոսկէ մեդալը

Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնում Լեովա Գէորգեանը եզրափակչում ջախջախեց ադրբեջանցուն՝ նւաճելով ոսկէ մեդալը։

«alikonline.ir» - Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնում երէկ յունիսի 30-ին ազատ ոճային 125 կգ Լեովա Գէորգեանը եզրափակչում պայքարում էր ադրբեջանցու հետ։ Տեղեկացնում է Armsport.am-ը:

Մեր մարզիկը 11:0 հաշւով ջախջախեց մրցակցին՝ նւաճելով ոսկէ մեդալը։

Յիշեցնենք՝ Դորտմունդում ընթացող Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնում Հայաստանն արդէն երկու արծաթէ եւ երկու բրոնզէ մեդալ է նւաճել․ 57 կգ քաշային Մանւել Խնձրցեանը եզրափակչում ուժերը չափել է Ռուսաստանի ներկայացուցիչ Խունկերովի հետ ու պարտւել 2-8 հաշւով՝ արժանանալով արծաթէ մեդալին, 61կգ Լեւիկ Միքայէլեանը եզրափակչում պարտւել է ադրբեջանցուն ու նւաճել արծաթէ մեդալ, իսկ 70կգ քաշային կարգում Նարեկ Յարութիւնեանը չափազանց լարւած պայքարում 7-6 հաշւով յաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Դ․ Պացինաշւիլին ու նւաճել բրոնզէ մեդալ, բրոնզ է նւաճել նաեւ 92 կգ Սերգէյ Սարգսեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։