Հա

Մարզական

03/07/2021 - 08:10

Եւրօ-2020. Իտալիա-Իսպանիա դիմակայութեանը սպասելիս

Եւրօ-2020-ում մեկնարկեց 1/4-րդ եզրափակիչ փուլը: Երէկ՝ յուլիսի 2-ին կայացաւ երկու հանդիպում եւ յայտնի դարձած կիսաեզրափակչի առաջին մասնակիցները:

«alikonline.ir» - Եւրօ-2020-ում մեկնարկեց 1/4-րդ եզրափակիչ փուլը: Երէկ՝ յուլիսի 2-ին կայացաւ երկու հանդիպում եւ յայտնի դարձած կիսաեզրափակչի առաջին մասնակիցները:

Օրւայ առաջին հանդիպումը կայացաւ Սանկտ-Պետերբուգրում: Մրցեցին Իսպանիայի եւ Շւէյցարիայի ընտրանիները: Հանդիպման հիմնական ժամանակն աւարտւեց ոչ-ոքի՝ 1:1 հաշւով: Իսպանացիներն արդէն 8-րդ րոպէին առաջ անցան հաշւի մէջ: Ալբայի հեռահար հարւածից յետոյ գնդակը դիպաւ Դենիս Զաքարիայի ոտքին ու յայտնւեց դարպասում: Շւէյցարացիները հետզհետէ հաւասարեցրին խաղը: 68-րդ րոպէին Ժերդան Շաքիրին խփեց պատասխան գոլը:

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրաւում չգրանցւեց, իսկ 11 մետրանոցում աւելի դիպուկ գտնւեցին իսպանացիները՝ յաղթելով 3:1 հաշւով:

Միւնխէնում, ուժերը չափեցին Իտալիայի եւ Բելգիայի հաւաքականները: Սա 1/4-րդ եզրափակչի կենտրոնական դիմակայութիւնն էր: Հանդիպման հաշիւը բացւեց 31-րդ րոպէին, երբ Նիկոլոօ Բարելլան առաջ մղեց իտալացիներին: 44-րդ րոպէին Լորենզօ Ինսինիէն կրկնապատկեց իտալացիների առաւելութիւնը: Մինչ ընդմիջման գնալը բելգիացիներին յաջողւեց կրճատել հաշւում տարբերութիւնը: 45+2-րդ րոպէին Ռոմելու Լուկակուն անվրէպ իրացրեց 11 մետրանոցը:

Երկրորդ խաղակէսում դարպասի գրաւում չգրանցւեց: Այսպիսով Իտալիայի հաւաքականը յաղթեց 2:1 հաշւով եւ դուրս եկաւ կիսաեզրափակիչ:

Այսօր՝ յուլիսի 3-ին կը կայանայ եւս երկու հանդիպում: Կը մրցեն Չեխիան ու Դանիան, Ուկրայինան եւ Անգլիան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։