Հա

Մարզական

03/07/2021 - 08:15

Լեւոն Արոնեանը յաղթելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնին դուրս եկաւ եզրափակիչ

Գրոսմայստեր Լեւոն Արոնեանը յաղթելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնին դուրս եկաւ Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ:

«alikonline.ir» - Գրոսմայստեր Լեւոն Արոնեանը յաղթելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնին դուրս եկաւ Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ. տեղեկացնում է Yerkir.am-ը:

Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշար կիսաեզրափակիչի խաղային երկրորդ օրը շախմատիստները խաղացին եւս չորս պարտիա: Արոնեանը երկուսում յաղթանակ տօնեց, իսկ միւս երկուսն աւարտեց ոչ-ոքի: Հայ գրոսմայստերը դուրս եկաւ մրցաշարի եզրափակիչ:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնը եւ կանանց վարկանիշային աղիւսակի առաջատար Հու Եաֆանը: Մրցաշարն ունի 1.6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ:

Արոնեանը դեռեւս հանդէս է գալիս Հայաստանի դրօշի ներքոյ: Օրեր առաջ նա յայտարարութիւն էր տարածել, որում տւել էր վերջին շրջանում իր անձի հետ կապւած շրջանառւող հարցերի պատասխանները. Արոնեանը հեռանում է Հայաստանից: Նա կը միանայ ԱՄՆ հաւաքականին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։