Հա

Մարզական

04/07/2021 - 08:20

Եւրօ-2020. Սուպեր ֆուտբոլ՝ անգլիական ոճով

Եւրօ-2020-ի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները յայտնի են: Դանիայի եւ Անգլիայի հաւաքականները եւս նւաճեցին կիսաեզրափակչի ուղեգիր:

«alikonline.ir» - Եւրօ-2020-ի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները յայտնի են: Դանիայի եւ Անգլիայի հաւաքականները եւս նւաճեցին կիսաեզրափակչի ուղեգիր:

Օրւայ առաջին խաղը կայացաւ Բաքւում: Հանդիպեցին Չեխիայի եւ Դանիայի հաւաքականները: Հանդիպումն աւարտւեց դանիացիների` 2:1 հաշւով յաղթանակով։

Հանդիպման հաշիւը բացւեց արդէն 5-րդ րոպէին: Գոլի հեղինակ դարձաւ դանիացիների կիսապաշտպան Թոմաս Դիլէյնին: 42-րդ րոպէին հաշիւը կրկնապատկեց Գասպէր Դոլբերգը։ Երկրորդ խաղակէսի հէնց սկզբում, 49-րդ րոպէին, Պատրիկ Շիկը կրճատեց հաշւի տարբերութիւնը: Այս գոլը, սակայն, չեխերի միակ գնդակն էր այս խաղում: Նրանց աւելին անել չյաջողւեց, եւ դանիացիները յայտնւեցին կիսաեզրափակչում:

1/4-րդ եզրափակչի վերջին հանդիպումը կայացաւ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: Ուժեր չափեցին Անգլիայի եւ Ուկրայինայի ընտրանիները: Ողջ հանդիպումն անցաւ անգլիացիների բացայայտ առաւելութեամբ: Նրանք ցուցադրեցին ֆանտաստիկ ֆուտբոլ, իսկ հանդիպման հաշիւն առաւել, քան խօսուն էր՝ 4:0:

Անգլիացիների կազմում դուբլի հեղինակ դարձաւ Հարի Քէյնը (4-րդ եւ 50-րդ րոպէներ): Եւս երկու գնդակ խփեցին Հարի Մագուայէրը (46-րդ րոպէ) եւ Ջորդան Հենդերսոնը (63-րդ րոպէ):

Այսպիսով կիսաեզրափակչում կը մրցեն Իտալիան եւ Իսպանիան, Անգլիան ու Դանիան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։