Հա

Մարզական

07/07/2021 - 08:10

Եւրօ-2020. Իտալիան եզրափակչում է

Եւրo-2020-ի կիսաեզրափակչի առաջին խաղում Իտալիայի հաւաքականը 11 մետրանոց հարւածաշարերով յաղթեց Իսպանիայի ընտրանուն ու դուրս եկաւ եզրափակիչ:

«alikonline.ir» - Եւրo-2020-ի կիսաեզրափակչի առաջին խաղում Իտալիայի հաւաքականը 11 մետրանոց հարւածաշարերով յաղթեց Իսպանիայի ընտրանուն ու դուրս եկաւ եզրափակիչ:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած հարաւեւրոպական դերբիի առաջին խաղակէսը գոլազուրկ էր: Երկրորդ խաղակէսի 61-րդ րոպէին Ֆեդերիկօ Կիեզան դիպուկ հարւածով առաջ մղեց իտալացիներին: 80-րդ րոպէին Ալւարօ Մորատայի հարւածից յետոյ իսպանացիներին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը:

Լրացուցիչ 30 րոպէներում նոյնպէս թիմերը չկարողացան գրաւել միմեանց դարպասը եւ եզրափակչի առաջին մասնակիցը որոշւեց 11 մետրանոց հարւածաշարերով, որտեղ աւելի դիպուկ գտնւեցին իտալացիները: Նրանք յաղթեցին 4:2 հաշւով՝ նւաճելով եզրափակչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչ փուլի միւս հանդիպումը կը կայանայ այսօր: Ուժերը կը չափեն Անգլիայի եւ Դանիայի ընտրանիները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։