Հա

Մարզական

08/07/2021 - 08:20

Եւրօ-2020. Անգլիայի առաջին եզրափակիչը՝ 1966 թւականից ի վեր

Եւրօ-2020-ի եզրափակիչ հանդիպման միւս մասնակիցը եւս յայտնի է: Անգլիան դժւարին յաղթանակ տարաւ Դանիայի դէմ ու կը խաղայ եզրափակչում:

«alikonline.ir» - Եւրօ-2020-ի եզրափակիչ հանդիպման միւս մասնակիցը եւս յայտնի է: Անգլիան դժւարին յաղթանակ տարաւ Դանիայի դէմ ու կը խաղայ եզրափակչում:

Երէկ՝ երեկոյեան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում եզրափակիչ հանդիպման երկրորդ ուղեգիրը վիճարկեցին Անգլիայի եւ Դանիայի հաւաքականները: Հանդիպման հաշիւը բացւեց 30-րդ րոպէին, երբ դանիացիների կիսապաշտպան Միկէլ Դամսգորը տուգանային հարւածով գրաւեց անգլիացիների դարպասը: Ընդամէնը 9 րոպէ անց, 39-րդ րոպէին դանիացիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձաւ թիմի աւագ Սիմոն Կեաէրը, երբ փորձում էր խոչընդոտել Ռահիմ Ստերլինգի հարւածին։

Մնացած րոպէների ընթացքում թիմերը թէպէտ մեծ թւով գրոհներ էին ձեռնարկում, վերջնամասում յատկապէս մեծ ճնշում էին գործադրում անգլիացիները, սակայն գոլեր այլեւս չգրանցւեցին ու խաղը տեղափոխւեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակի 104-րդ րոպէին մրցավարը կանոնների խախտում արձանագրեց Ռահիմ Ստերլինգի նկատմամբ ու նշանակեց 11-մետրանոց։ Գնդակին մօտեցած Հարի Քէյնի հարւածը Շմէյխէլը կարողացաւ յետ մղել, սակայն անգլիացին երկրորդ փորձից գրաւեց մրցակցի դարպասը։ 2:1՝ եւ Անգլիայի հաւաքականը 1966 թւականի Աշխարհի առաջնութեան եզրափակչից ի վեր, առաջին անգամ նւաճեց եզրափակչում խաղալու հնարաւորութիւնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։