Հա

Մարզական

12/07/2021 - 08:15

Ջոկովիչը՝ Ուիմբլդոնի վեցակի յաղթող

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը 6-րդ անգամ նւաճեց Ուիմբլդոնի մրցաշարի չեմպիոնի կոչումը:

«alikonline.ir» - Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը 6-րդ անգամ նւաճեց Ուիմբլդոնի մրցաշարի չեմպիոնի կոչումը:

Եզրափակչում Ջոկովիչը յաղթեց իտալացի Մաթէօ Բերետինիին 6:7 (4:6), 6:4, 6:4, 6:3 հաշւով։

Այս յաղթանակի շնորհիւ սերբ թենիսիստը Մեծ սաղաւարտի մրցաշարերում նւաճեց իր 20-րդ չեմպիոնական տիտղոսը, հաւասարւելով Ռոջէր Ֆեդերէրի եւ Ռաֆայէլ Նադալի ցուցանիշին:

Ի դէպ, սա Ջոկովիչի՝ Մեծ սաղաւարտի այս տարւայ արդէն երրորդ չեմպիոնական տիտղոսն էր: ՄԻնչ այդ նա նւաճել էր Աւստրալիայի եւ Ֆրանսիայի բաց առաջնութիւններում:

Եթէ Ջոկովիչին յաջողւի յաղթել Մեծ սաղաւարտի վերջին՝ ԱՄՆ բաց առաջնութիւնում, ապա նա կը դառնայ Golden Slam-ի հեղինակ, մէկ տարում նւաճելով Մեծ սաղաւարտի բոլոր չորս մրցաշարերի չեմպիոնական տիտղոսները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։