Հա

Մարզական

13/07/2021 - 10:10

Լեւոն Արոնեանը եզրափակիչում պարտւեց Մագնուս Կառլսէնին

Կայծակնային խաղի (բլից) San Fermin Masters Final օնլայն մրցաշարի եզրափակիչում Լեւոն Արոնեանը մրցեց աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնի հետ։ 

«alikonline.ir» - Կայծակնային խաղի (բլից) San Fermin Masters Final օնլայն մրցաշարի եզրափակիչում Լեւոն Արոնեանը մրցեց աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնի հետ։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:

Հայ գրոսմայստերը պարտութիւն կրեց ութ պարտիայում՝ 3։5։ Չորս յաղթանակ տարաւ Կառլսէնը, երկու յաղթանակ՝ Արոնեանը։ Երկու պարտիա աւարտւեց ոչ ոքի։

Կառլսէնը յաղթանակի համար ստացաւ 20 հազար եւրօ, Արոնեանը՝ 12 հազար եւրօ։

Կիսաեզրափակիչում Լեւոն Արոնեանը մրցել էր չինացի Դին Լիրէնի հետ եւ յաղթանակ տարել 8 պարտիայում՝ 5։3 (3 յաղթանակ, 4 ոչ ոքի, 1 պարտութիւն)։

Մագնուս Կառլսէնը կիսաեզրափակիչում 4,5։1։5 հաշւով պարտութեան էր մատնել ամերիկացի Ուեսլի Սոյին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։