Պորտուգալիայի հաւաքականի եւ Թուրինի «Իւվենտուս»-ի 36-ամեայ յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց ֆրանսիացի Միշէլ Պլատինիի ռեկորդը՝ դառնալով Եւրոպայի առաջնութիւնների ամենաաւագ լաւագոյն ռմբարկու։
«alikonline.ir» - Պորտուգալիայի հաւաքականի եւ Թուրինի «Իւվենտուս»-ի 36-ամեայ յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց ֆրանսիացի Միշէլ Պլատինիի ռեկորդը՝ դառնալով Եւրոպայի առաջնութիւնների ամենաաւագ լաւագոյն ռմբարկու։ Այս մասին տեղեկացնում է Sport.News.am-ը:
Միշէլ Պլատինին 1984թ. Եւրոպայի առաջնութիւնում 9 գոլով լաւագոյն ռմբարկու է դարձել 29 տարեկան եւ 1 ամսականում։
Եւրօ-2020-ում Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցեց 4 խաղի (360 րոպէ), խփեց 5 գոլ, կատարեց 1 գոլային փոխանցում։ 36-ամեայ ֆուտբոլիստը 5 գոլից 3-ը խփեց 11 մետրանոցից։
5 գոլ խփեց նաեւ Չեխիայի հաւաքականի յարձակւող Պատրիկ Շիկը, որը մասնակցեց 5 հանդիպման (404 րոպէ)։ Մրցաշարի կանոններով «Ոսկէ խաղակօշիկ»-ին արժանանում է այն ֆուտբոլիստը, որը աւելի շատ գոլային փոխանցում է կատարել։ Շիկն այս մրցաշարում գոլային փոխանցում չունեցաւ։
5-րդ անգամ Եւրոպայի առաջնութեան եզրափակիչ մրցաշարի մասնակցած Ռոնալդուն 14 գոլով ռեկորդակիրն է։
Եւրօ-2020-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիան 0։1 հաշւով պարտւել էր բելգիացիներին։