Հա

Մարզական

20/07/2021 - 09:35

Աշխարհի գաւաթ. Հայկ Մարտիրոսեանն ու Շաքրիեար Մամեդեարովը պայքարը կը շարունակեն թայ-բրէյքում

Սոչիում անցկացւող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսեանն (2648) ու Ադրբեջանի հաւաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղիւսակը 6-րդ համար Շաքրիեար Մամեդեարովը (2770) պայքարը կը շարունակեն թայ-բրէյքում։

«alikonline.ir» - Սոչիում անցկացւող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսեանն (2648) ու Ադրբեջանի հաւաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղիւսակը 6-րդ համար Շաքրիեար Մամեդեարովը (2770) պայքարը կը շարունակեն թայ-բրէյքում։

Հայ գրոսմայստերը երկրորդ դասական պարտիայում սեւ ֆիգուրներով պարտւեց 86-րդ քայլում։

Հայկ Մարտիրոսեանը առաջին դասական պարտիայում սպիտակներով յաղթանակ էր տարել։

Թայ-բրէյքում գրոսմայստերն այսօր՝ յուլիսի 20-ին կանցկացնեն արագ խաղի երկու պարտիա։ Հաւասար հաշւի դէպքում, կանցկացւի եւս երկու պարտիա։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։