Հա

Մարզական

20/07/2021 - 19:50

Աշխարհի գաւաթ. Հայկ Մ. Մարտիրոսեանը պայքարից դուրս թողեց Ադրբեջանի հաւաքականի առաջատարին

Սոչիում անցկացւող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, 21-ամեայ Հայկ Մ. Մարտիրոսեանն (2648) պայքարից դուրս թողեց Ադրբեջանի հաւաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղիւսակը 6-րդ համար, 36-ամեայ Շաքրիեար Մամեդեարովին (2770)։

«alikonline.ir» - Սոչիում անցկացւող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, 21-ամեայ Հայկ Մ. Մարտիրոսեանն (2648) պայքարից դուրս թողեց Ադրբեջանի հաւաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղիւսակը 6-րդ համար, 36-ամեայ Շաքրիեար Մամեդեարովին (2770)։ Գրում է Sport.News.am-ը։

Թայ-բրէյքում հայ գրոսմայստերը արագ խաղի երկու պարտիայում առաւելութեան հասաւ 1,5;0,5 հաշւով։ Մարտիրոսեանն առաջին պարտիայում սեւ ֆիգուրներով 91-րդ քայլում պարտութեան մատնեց մրցակցին, իսկ սպիտակներով ոչ ոքի արդիւնքի հասաւ 59-րդ քայլում։

Յիշեցնենք, որ յուլիսի 19-ին հայ գրոսմայստերը երկրորդ դասական պարտիայում սեւ ֆիգուրներով պարտւել էր 86-րդ քայլում։

Հայկ Մ․ Մարտիրոսեանը առաջին դասական պարտիայում սպիտակներով յաղթանակ էր տարել Մամեդեարովի նկատմամբ։

2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսեանը աշխարհի գաւաթի խաղարկութիւնում Հայաստանի վերջին ներկայացուցիչն է։ 

1/16 եզրափակիչում նրա մրցակիցը կը լինի խորւաթ Անտէ Բրկիչը (2592)։ 

Հայկ Մ. Մարտիրոսեանն առաջին շրջանում յաղթել էր զամբիացի Չիտումբօ Մւալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Եիլմազին (2630)։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։