Հա

Մարզական

25/07/2021 - 11:40

Տոկիօ-2020. Սքէյթբորդի օլիմպիական պատմական առաջին մեդալը նւաճեց Ճապոնիայի ներկայացուցիչը

Օլիմպիական խաղերի պատմութեան մէջ առաջին ոսկէ մեդալը նոր մարզաձեւերից սքէյթբորդից նւաճեց Ճապոնիայի ներկայացուցիչը:

«alikonline.ir» - Օլիմպիական խաղերի պատմութեան մէջ առաջին ոսկէ մեդալը նոր մարզաձեւերից սքէյթբորդից նւաճեց Ճապոնիայի ներկայացուցիչը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի նոր մարզաձեւերի սքէյթբորդի տղամարդկանց մրցաշարին մասնակցեց 8 մարզիկ 6 երկրից: Պատմութեան մէջ առաջին անգամ անցկացւող օլիմպիական այս մրցաշարի ոսկէ մեդալակիր դարձաւ Իւտօ Հորիգոմէն Ճապոնիայից: Երկրորդ տեղում բրազիլացի Կելւին Հոֆլէրն է, իսկ եռեակը եզրափակուն է ԱՄՆ-ից Ջագէր Իթոնը:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է քառամեակի կամ հնգամյակի ամենակարեւոր մարզական իրադարձութիւնը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկւած են 33 մարզաձեւեր, իսկ մրցումները կանցկացւեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդէն իսկ կային, 8-ը նոր են կառուցւել, իսկ 10-ը ժամանակաւոր բնոյթ են կրում:

Ընդհանուր հաշւարկով կը խաղարկւի մեդալների 339 զոյգ հաւաքածոյ՝ 33-ով աւելի, քան Ռիօ դէ Ժանէյրոյի 2016 թւականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ աւելացել են կարատէն, սերֆինգը, ժայռամագլցումը եւ սքէյթբորդը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմութեան ընթացքում, որտեղ բացման արարողութեանը երկրպագուներ ներկայ չեղան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։