Հա

Մարզական

26/07/2021 - 10:00

Աւելի քան 20 մլրդ դոլար․Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կը դառնան պատմութեան մէջ ամենաթանկը

Աւելի քան 20 մլրդ դոլար․ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կը դառնան պատմութեան մէջ ամենաթանկը:

«alikonline.ir» - Աւելի քան 20 մլրդ դոլար․ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կը դառնան պատմութեան մէջ ամենաթանկը:

Ճապոնական կառավարական աուդիտորների տւեալներով՝ Տոկիոյում Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը գերազանցում են 20 մլրդ դոլարը․ այսպիսով, ներկայիս խաղերը կը դառնան պատմութեան մէջ ամենաթանկ ամառային Օլիմպիական խաղերը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է «The Wall Street Journal»-ը:

Ինչպէս նշում է պարբերականը, այդ գումարը 3 անգամ գերազանցում է Տոկիոյի կողմից Օլիմպիադայի անցկացման համար սահմանւած նախնական գումարը։ Ընդ որում, ինչպէս նշում են փորձագէտները, կորոնավիրուսի համավարակի պատճառով Օլիմպիական խաղերի մէկ տարով յետաձգումը ծախսերի առումով նոյնպէս բացասական հետեւանքներ է ունեցել։

Նշենք, որ մինչ այս ամենաթանկ ամառային Օլիմպիական խաղերը համարւում էին 2012 թւականին Լոնդոնում անցկացւած խաղերը (11.04 մլրդ դոլար)։

Սպասւում է, որ խաղերի անցկացման ռեկորդային ծախսերի դէպքում  Տոկիոյի Օլիմպիական խաղերից ստացւած եկամուտներն աւելի ցածր կը լինեն, քան ենթադրւում էր:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։