Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի եւ Եւրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանեանը (97 կգ) արծաթէ մեդալ նւաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
«alikonline.ir» - Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի եւ Եւրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանեանը (97 կգ) արծաթէ մեդալ նւաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Տեղեկացնում է Tert.am-ը։
Վճռորոշ գօտեմարտում Արթուր Ալեքսանեանը զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտէի հաւաքականից Մուսա Եւլոեւին՝ 1:5:
Ալեքսանեանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Մեկնարկային գօտեմարտում նա 4:1 հաշւով յաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշւով առաւելութեան էր հասել ֆինն Արւի Սաւոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտութեան էր մատնել Մոհամմադ Հադի Սարաւիին (Իրան)՝ 4:1: Այդ գօտեմարտում Ալեքսանեանն ազդրի մկանային վնասւածք էր ստացել:
Սա Տոկիօ-2020 - ում Հայաստանի նւաճած երկրորդ մեդալն է. օգոստոսի 2-ին բրոնզէ մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Դաւթեանը: Բացի դրանից՝ բռնցքամարտիկ Յովհաննէս Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնւազն բրոնզէ մեդալ։