Հա

Մարզական

03/08/2021 - 17:30

Տոկիօ-2020․ Սիմոն Մարտիրոսեանը՝ արծաթէ մեդալակիր

Տոկիօ-2020 Օլիմպիական խաղերում աւարտւեց ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը, որում հանդէս եկաւ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսեանը՝ դառնալով արծաթէ մեդալակիր։

«alikonline.ir» - Տոկիօ-2020 Օլիմպիական խաղերում աւարտւեց ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը, որում հանդէս եկաւ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսեանը՝ դառնալով արծաթէ մեդալակիր։ Գրում է ArmSport.am-ը։

Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսեանը պոկում վարժութեան առաջին մօտեցման համար պատւիրել էր 190 կգ, որը եւ վստահութեամբ այն կատարեց: Իսկ երկրորդ մօտեցման համար Սիմոն Մարտիրոսեանը պատւիրել էր 195, որը յաջողութեամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժութիւնում: Երրորդ մօտեցման համար Սիմոնը պատւիրել էր 198 կգ, սակայն այս քաշը Սիմոնին չտրւեց։ Պոկում վարժութիւնից յետոյ Մարտիրոսեանը առաջատարն էր։

Հրում վարժութիւնում մեր մարզիկը ցոյց տւեց 228 կգ արդիւնքը եւ ընդհանուր արդիւնքով 436 կգ արդիւնքով Հայաստանին բերեց եւս մէկ մեդալ Տոկիոյի խաղերում։

Ոսկէ մեդալը նվաճեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջուրաեւը։

 

Յարակից լուրեր

  • Աշխարհը հրաժեշտ տւեց Տոկիօ-2020-ին
    Աշխարհը հրաժեշտ տւեց Տոկիօ-2020-ին

    Աւարտւեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

  • Տոկիօ-2020. Իրանի ամենատարօրինակ ոսկին
    Տոկիօ-2020. Իրանի ամենատարօրինակ ոսկին

    Կարատէիստ Սաջադ Գանջ Զադէն նւաճեց Օլիմպիական խաղերի պատմութեան ընթացքում Իրանի ամենատարօրինակ ոսկին:

  • Տոկիօ-2020. Եազդանին ձեռքից բաց թողեց ոսկին
    Տոկիօ-2020. Եազդանին ձեռքից բաց թողեց ոսկին

    32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում, տեղի ունեցաւ ըմբշամարտի աշխարհի ամենասպասւած դիմակայութիւններից մէկը։

  • Արթուր Դաւթեանին ու Սիմոն Մարտիրոսեանին մեծ շուքով դիմաւորեցին «Զւարթնոց»-ում
    Արթուր Դաւթեանին ու Սիմոն Մարտիրոսեանին մեծ շուքով դիմաւորեցին «Զւարթնոց»-ում

    Օլիմպիական մեդալակիներին դիմաւորելու էին եկել Սիմոն Մարտիրոսեանի եւ Արթուր Դաւթեանի ծնողները, հարազատներն ու բարեկամները, ընկերները, սպորտային մարմնամարզութեան եւ ծանրամարտի տղամարդկանց հաւաքականների բոլոր անդամները: Դիմաւորողներից ամենակրտսերը Եւրոպայի չեմպիոն, Եւրոպական խաղերի յաղթող Արթուր Դաւթեանի 2-ամեայ դուստրն էր, որը, քնի դէմ յամառօրէն պայքարելով, մեդալակիներին Հայաստան բերող ինքնաթիռի վայրէջքից յետոյ աւելի քան 2 ժամ սպասեց չեմպիոն հօր դուրս գալուն եւ գրկում յայտնւելուն:

  • Տոկիօ-2020. Գարայիի ոսկէ հունձքը
    Տոկիօ-2020. Գարայիի ոսկէ հունձքը

    Մոհամմադ Ռեզա Գարային նւաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի, յունահռոմէական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգի ոսկէ մեդալը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։