Հա

Մարզական

05/08/2021 - 17:10

Տոկիօ-2020. Եազդանին ձեռքից բաց թողեց ոսկին

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում, տեղի ունեցաւ ըմբշամարտի աշխարհի ամենասպասւած դիմակայութիւններից մէկը։

«alikonline.ir»- 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում, տեղի ունեցաւ ըմբշամարտի աշխարհի ամենասպասւած դիմակայութիւններից մէկը։

86 կգ. քաշային կարգի եզրափակիչ գօտեմարտում հանդիպեցին Հոսէյն Եազդանին եւ ամերիկացի Դէյւիդ Թէյլորը։

Մազանդարանցի դիւցազնը շատ մօտ էր Օլիմպիական երկրորդ ոսկուն։

Հանդիպման աւարտից 18 վայրկեան առաջ, Եազդանին առջեւում էր 3։2 հաշւով։ Սակայն, հէնց այս պահին նա չդիմացաւ Թէյլորի անակնկալ յարձակմանն ու ամերիկացի ըմբիշը վաստակելով 2 միաւոր, յաղթեց 4։3 հաշւով՝ նւաճելով Օլիմպիական չեմպիոնի կոչումը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։