Հա

Մարզական

08/08/2021 - 12:10

«Եթէ յաջողւի ներգրաւել Մեսսիի նման խաղացողի, դա կը դառնայ բացառիկ իրադարձութիւն». Միշէլ Տէր-Զաքարեան

Հայաստանի հաւաքականի նախկին ֆուտբոլիստ, ֆրանսիական «Բրեստ»-ի գլխաւոր մարզիչ Միշէլ Տէր-Զաքարեանը անդրադարձել է «Բարսելոնա»-ի նախկին խաղացող, 34-ամեայ արգենտինացի Լիոնէլ Մեսսիի հնարաւոր տեղափոխութեանը փարիզեան ՊՍԺ։

«alikonline.ir» - Հայաստանի հաւաքականի նախկին ֆուտբոլիստ, ֆրանսիական «Բրեստ»-ի գլխաւոր մարզիչ Միշէլ Տէր-Զաքարեանը անդրադարձել է «Բարսելոնա»-ի նախկին խաղացող, 34-ամեայ արգենտինացի Լիոնէլ Մեսսիի հնարաւոր տեղափոխութեանը փարիզեան ՊՍԺ։

«Մենք ասում ենք, որ ահաւոր լիգա ունենք, բայց եթէ յաջողւի ներգրաւել Մեսսիի նման խաղացողի, դա կը դառնայ բացառիկ իրադարձութիւն։ Ես հիմա զուսպ չեմ լինի, եւ կասեմ, որ Մեսսին որպէս ֆուտբոլիստ գրգռում է ինձ»,- Տէր-Զաքարեանի խօսքը մէջբերում է Goal.com-ը։ Այս մսաին գրում է News.am-ը:

Մեսսին յուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում է։ Սպասւում է, որ ՊՍԺ-ն 2 տարւայ պայմանագիր կը կնքի նրա հետ։

«Բրեստ»-ը Տէր-Զաքարեանի գլխաւորութեամբ Ֆրանսիայի առաջնութեան  մեկնարկայն տուրում հիւրընկալւելիս ոչ ոքի է խաղացել «Լիոն»-ի հետ՝ 1:1: Ֆրանսահայ մասնագէտն այս մրցաշրջանից առաջ է գլխաւորել «Բրեստ»-ը, իսկ դրանից առաջ 2017-ից աշխատում էր «Մոնպելէ»-ում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։