Հա

Մարզական

09/08/2021 - 08:05

«Ֆուլադ»-ը՝ Իրանի գաւաթակիր

Ահւազի «Ֆուլադ»-ը նւաճեց Իրանի գաւաթը:

«alikonline.ir» - Ահւազի «Ֆուլադ»-ը նւաճեց Իրանի գաւաթը:

Երէկ՝ օգոստոսի 8-ին Սպահանի «Նաղշէ ջահան» ստադիոնում տեղի ունեցաւ Իրանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի գաւաթի խաղարկութեան եզրափակիչ հանդիպումը: Գաւաթակրի կոչումը վիճարկեցին «Ֆուլադ»-ը եւ «Էսթեղլալ»-ը:

Հանդիպման ընթացքում երկու թիմերն էլ ոչ դիտարժան, ձանձրալի եւ քննադատելի խաղ ցուցադրեցին, եւ բացի մի քանի դրւագներից, դարպասների մօտ լուրջ իրավիճակ չտեսանք:

Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն աւարտւեցին գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշւով, իսկ յետխաղային 11 մետրանոց հարւածներում աւելի դիպուկ էին «Ֆուլադ»-ի ֆուտբոլիստները, որոնք անվրէպ իրացրեցին իրենց 4 հարւածը: Փոխարէնը, «Էսթեղլալ»-ից վրիպեցին Ֆարշիդ Էսմայիլին եւ Դարիւշ Շոջայեանը:

«Ֆուլադ»-ը յաղթեց 4:2 հաշւով եւ նւաճեց Իրանի գաւաթը, իսկ «Էսթեղլալ»-ը երկրորդ տարին անընդմէջ սայթաքեց գաւաթի եզրափակիչ խաղում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։