34-ամեայ արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսիի հեռանալու հետեւանքով «Բարսելոնա»-ն կունենայ առեւտրային եկամուտի զգալի կորուստ՝ 137 միլիոն դոլար:
«alikonline.ir» - 34-ամեայ արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսիի հեռանալու հետեւանքով «Բարսելոնա»-ն կունենայ առեւտրային եկամուտի զգալի կորուստ՝ 137 միլիոն դոլար: Ըսր News.am-ի՝ հաղորդում է Brand Finance խորհրդատւական ընկերութիւնը։
Մեսսիի խաղաշապիկների եւ այլ մարկետինգային ապրանքների վաճառքից կատալոնական ակումբը առաջիկայ մի քանի տարում կունենար այդքան եկամուտ։
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ աւարտւել էր յուլիսի 1-ին։ Իսպանական Լա Լիգայի ֆինանսական եւ կառուցւածքային սահմանափակումների պատճառով կողմերը չկարողացան կնքել նոր պայմանագիր։
Սպասւում է, որ Մեսսին կարիերան կը շարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում՝ կնքելով երկու տարւայ պայմանագիր։