Հա

Մարզական

11/08/2021 - 08:20

30 համարի խաղաշապիկը՝ մինչեւ 2023 թւականը. ՊՍԺ-ն պայմանագիր է կնքել Մեսսիի հետ

րանսիական «Պարի Սէն-Ժերմէն»-ը երկու տարւայ պայմանագիր է կնքել արգենտինայի հաւաքականաի աւագ, 34-ամեայ յարձակւող Լիոնէլ Մեսսիի հետ:

«alikonline.ir» - Ֆրանսիական «Պարի Սէն-Ժերմէն»-ը երկու տարւայ պայմանագիր է կնքել արգենտինայի հաւաքականաի աւագ, 34-ամեայ յարձակւող Լիոնէլ Մեսսիի հետ:

Մեսսին յաջողութեամբ բուժզննում է անցել ՊՍԺ-ի հետ եւ կնքել երկու տարւայ պայմանագիր, որը նախատեսւած է մինչեւ 2023 թւականը։

ՊՍԺ-ի կազմում, աշխարհահռչակ ֆուտբոլիսը կը կրի 30 համարի մարզաշապիկը: Այդ խաղային համարով նա նորամուտն էր նշել «Բարսելոնա»-ի կազմում։

ՊՍԺ-ի բրազիլացի յարձակւող Նէյմարը պատրաստ է եղել Մեսսիին զիջել 10 համարը, սակայն արգենտինացին հրաժարւել է։

«Ես անհամբեր սպասում եմ կարիերայիս նոր փուլի սկզբին։ ՊՍԺ-ն եւ ակումբի տեսլականը ամբողջովին համապատասխանում են իմ յաւակնութիւններին։

Ես գիտեմ՝ որքան տաղանդաւոր են ՊՍԺ-ի խաղացողներն ու աշխատակիցները։ Ես լի եմ վճռականութեամբ նրանց հետ ստեղծելու հրաշալի մի բան ակումբի եւ երկրպագուների համար։

Անհամբեր սպասում եմ նորամուտիս «Պարկ դէ Պրենսում»»,- Մեսսիի խօսքերը մէջբերել է է ակումբի մամուլի ծառայութիւնը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։