Յարձակւող Լիոնէլ Մեսսին խոստովանել է, որ բրազիլացի յարձակւող Նէյմարը ազդել է իր՝ ՊՍԺ տեղափոխութեան վրայ:
«alikonline.ir»- Յարձակւող Լիոնէլ Մեսսին խոստովանել է, որ բրազիլացի յարձակւող Նէյմարը ազդել է իր՝ ՊՍԺ տեղափոխութեան վրայ:
Մեսսին եւ Նէյմարը նախկինում միասին խաղացել են «Բարսելոնայում»:
«Նէյը նշանակալի դեր ունեցաւ իմ՝ ՊՍԺ տեղափոխւելու հարցում: Ես շատ ընկերներ ունեմ ՊՍԺ-ում: Իհարկէ, թիմի կազմը զարմանալի է: Նէյմարը, Դի Մարիան, Պարեդէսը … Ես այստեղ շատ ընկերներ ունեմ:
ՊՍԺ-ն եւ ես ընդհանուր նպատակներ ունենք: Յուսով եմ, որ մենք միասին կը հասնենք դրանց», – ասել է Մեսսին մամուլի ասուլիսի ժամանակ: