Հա

Մարզական

14/08/2021 - 08:35

Մեկնարկել են եւրոպական թոփ 4 առաջնութիւններից 3-ը

Եւրոպական ֆուտբոլի թոփ 4 առաջնութիւններից 3-ը մեկնարկել են 2021/22 մրցաշրջանը:

«alikonline.ir» - Եւրոպական ֆուտբոլի թոփ 4 առաջնութիւններից 3-ը մեկնարկել են 2021/22 մրցաշրջանը:

Գերմանական Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի մեկնարկի մասին ազդարարել է «Բորուսիա Մեոնխենգլադբախ»-«Բայերն Միւնխէն» հանդիպումը:

Գերմանական ֆուտբոլի դասական դարձած այս դիմակայութիւնն աւարտւել է ոչ-ոքի՝ 1:1 հաշւով:

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային խաղում գրանցւել է անակնկալ: «Արսենալ»-ը հիւրընկալւելիս 0:2 հաշւով պարտւել է առաջնութեան նորեկներից՝ «Բրենթֆորդ»-ին:

Իսպանական Լա Լիգայի մեկնարկային հանդիպումում էլ «Վալենսիա»-ն տանը մրցել է «Խետաֆէ»-ի հետ եւ առաւելութեան է հասել նւազագոյն՝ 1:0 հաշւով։

Եւրոպական ֆուտբոլի թոփ 4 լիգաներից գալիք շաբաթ, վերջինը կը մեկնարկի իտալական Ա սերիան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։