Հա

Մարզական

23/08/2021 - 08:30

Ֆանատները ներխուժել են խաղադաշտ եւ յարձակւել «Մարսէլ»-ի ֆուտբոլիստների վրայ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնութեան երրորդ տուրի «Նիցա»-«Օլիմպիկ Մարսէլ» հանդիպումը մնացել է անաւարտ:

«alikonline.ir» - Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնութեան երրորդ տուրի «Նիցա»-«Օլիմպիկ Մարսէլ» հանդիպումը մնացել է անաւարտ. հաղորդում է News.am-ը:

Վերջնամասում «Նիցա»-ի ուլտրասը տրիբունայից շիշ է նետել «Մարսէլ»-ի կիսապաշտպան Դիմիտրի Պայէտի վրայ։ Ֆուտբոլիստը շիշը վերցրել եւ յետ է նետել տրիբունա։

Դրանից յետոյ «Նիցա»-ի ֆանատները ներխուժել են խաղադաշտ եւ սկսւել է բախում, որին մասնակցել է նոյնիսկ «Մարսէլ»-ի արգենտինացի գլխաւոր մարզիչ Խորխէ Սամպաոլին։ Հիւրերի մի քանի ֆուտբոլիստներ վնասւածքներ են ստացել բախման հետեւանքով։

Հանդիպումը դադարեցւել է 76-րդ րոպէին՝ «Նիցա»-ի օգտին 1։0 հաշւի ժամանակ։

«Get French Football News»-ը յայտնում է, որ «Մարսէլ»-ի ֆուտբոլիստները հրաժարւել են վերադառնալ խաղադաշտ եւ աւարտին հասցնել հանդիպումը։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։