Հա

Մարզական

23/08/2021 - 08:40

Հենրիխ Մխիթարեան բացել է 2021/22 մրցաշրջանում «Ռոմա»-ի գոլերի հաշիւը

Մեկնարկեց ֆուտբոլի Իտալիայի առաջնութեան 2021/22 մրցաշրջանը:

«alikonline.ir» - Մեկնարկեց ֆուտբոլի Իտալիայի առաջնութեան 2021/22 մրցաշրջանը:

Մեկնարկային խաղում «Ռոմա»-ն ընդունեց «Ֆիորենտինա»-ին։ Ժոզէ Մոուրինոյի գլխաւորած թիմը յաղթանակ տարաւ 3։1 հաշւով։

Հանդիպման հաշիւը 26-րդ րոպէին բացեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը՝ բացելով Ա սերիայի նոր մրցաշրջանում «Ռոմա»-ի գոլերի հաշիւը: Գոլային փոխանցումը կատարեց հռոմէական թիմի նորեկ, անգլիացի յարձակւող Թեմի Աբրահամը։ Գոլը գրանցւեց VAR-ի կիրառումից յետոյ։ Մխիթարեանը խաղից դուրս վիճակում չէր փոխանցման պահին։

«Գայլեր»-ի միւս երկու գնդակը խփեց Ժորդան Վերետուն՝ դառնալով դուբլի հեղինակ:

Հենրիխ Մխիթարեանին 84-րդ րոպէին փոխարինեց իտալացի յարձակւող Ստեֆան Էլ-Շաարաւին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։