Հա

Մարզական

23/08/2021 - 09:30

Իտալական «Կիեւօ» ակումբը դադարեցրել է գործունէութիւնը

Իտալական «Կիեւօ» ակումբը դէ ֆակտօ դադարել է գոյութիւն ունենալուց: 

«alikonline.ir» - Իտալական «Կիեւօ» ակումբը դէ ֆակտօ դադարել է գոյութիւն ունենալուց: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Gazzetta dello Sport-ը:

Վերոնայի թիմը չի կարողացել յայտ ներկայացնել Սերիա D մրցաշարին մասնակցելու համար: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկէտը լրանում է օգոստոսի 24-ին:

Դաշնային դատարանը ակումբին բացառել էր B սերիայից ֆինանսական խախտումների համար: Արդիւնքում, թիմը պէտք է հնադէս գար D սերիայում:

Թիմի նախկին աւագ Սերխիօ Պելիսիէն փորձում էր ակումբի համար գնորդ գտնել: Նա գտել էր ներդրողներ, որոնք պատրաստ էին ներդրումներ կատարել ակումբում: Բայց նախկին ֆուտբոլիստի ծրագրերը այդպէս էլ չիրագործւեցին: Այժմ «Կիեւօ»-ն, ամենայն հաւանականութեամբ, կը լուծարւի:

2007/2008 մրցաշրջանում «Կիեւօ»-ն դարձաւ Բ սերիայի յաղթող: 2001 թւականին թիմն առաջին անգամ խաղաց Ա սերիայում եւ անմիջապէս գրաւեց մրցաշարային աղիւսակի 5-րդ տեղը: Այս յաջողութիւնից յետոյ թիմը իրաւունք ստացաւ հանդէս գալու եւրագաւաթներում, սակայն առանձնապէս յաջողութիւնների այնտեղ չհասաւ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։