Հա

Մարզական

25/08/2021 - 13:20

Իրանահայ Գեղարդ Թահմասեանը՝ 2020 թ. Ճապոնիայի Պարաօլիմպիական խաղերի մրցավար

Պարաօլիմպիական խաղերում, բասկետբոլի մրցավարական կազմում, առաջին անգամ Իրանը կը ներկայացնի իրանահայ Գեղարդ Թահմասեանը:

«alikonline.ir» - Պարաօլիմպիական խաղերում, բասկետբոլի մրցավարական կազմում, առաջին անգամ Իրանը կը ներկայացնի իրանահայ Գեղարդ Թահմասեանը:

Գեղարդ Թահմասեանը ծնւել է Նոր Ջուղայում: Աւարտել է «Ալամէ Թաբաթաբայի» համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Նա բասկետբոլի միջազգային կարգի մրցավար է: Պարաօլիմպիական խաղերին հրաւիրւել է 2 տարի առաջ, անւասայլակով բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի յատուկ հրաւէրով՝ որպէս միջազգային կարգի մրցավար:

Նա մեզ հետ կարճ զրոյցի ընթացքում պատմեց, իր ոգեւորութիւնից՝ միջազգային մրցավարական կազմում ընդգրկւելու եւ մրցավար լինելու բարձր պատասխանատւութեան զգացման մասին: Ինչ վերաբերում է խաղերին, ապա, Գեղարդը նշեց, որ 16 օր է անցկացնելու Ճապոնիայում, որից 12 օրը լինելու է մրցումներում:

Հարցմանը, թէ պա՞րզ է արդեօք, որ ինչ խաղեր է սպասարկելու, Գեղարդը նշեց, որ այն դեռեւս պարզ չէ, քանի որ դա որոշւում է, միայն մրցոյթի նախօրէին:

Նշենք, որ Պարաօլիմպիական խաղերը մեկնարկել են երէկ՝ օգոստոսի 24-ին: Մրցումներին մասնակցում են 162 հաւաքականների 4 հազար 400 մարզիկներ՝ վերստին ապացուցելով, որ հաշմանդամութիւնը խոչընդոտ չէ սպորտում յաջողութիւնների հասնելու համար։

Խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնն անց է կացւել առանց հանդիսատեսների ներկայութեան՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Այս տարի Պարաօլիմպիական խաղերի մասնակիցները կը մրցեն 22 մարզաձեւերում:

 

Յարակից լուրեր

  • 45-րդ Համահայկական խաղերը՝ բասկետբոլի իրանահայ միջազգային կարգի մրցավարների աչքերով
    45-րդ Համահայկական խաղերը՝ բասկետբոլի իրանահայ միջազգային կարգի մրցավարների աչքերով

    Հերոս Աւանէսեան - 21 տարի է, ինչ մրցավար է: 14 տարի է, որ հանդէս է գալիս որպէս միջազգային կարգի մրցավար: Ասիայի բասկետբոլի կոնֆեդերացիայի մրցավարների կոմիտէի նախագահն է:

    Վրէժ Աբգարեան - Ունի 22 տարւայ մրցավարական փորձ: 13 տարի է, ինչ միջազգային կարգի մրցավար է: Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարների կոմիտէի նախագահն է:

    Թալին Թահմազեան - Ունի 12 տարւայ մրցավարական փորձ: Մէկ տարի է, ինչ հանդէս է գալիս որպէս միջազգային կարգի մրցավար: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։