Հա

Մարզական

28/08/2021 - 08:20

CR7-ի վերադարձը՝ MANU

Պորտուգալիայի հաւաքականի աւագ Կրիշտիանու Ռոնալդու 12 տարի անց վերադարձաւ «Մանչեսթեր Իւնայթեդ»:

«alikonline.ir» - Պորտուգալիայի հաւաքականի աւագ Կրիշտիանու Ռոնալդու 12 տարի անց վերադարձաւ «Մանչեսթեր Իւնայթեդ»:

Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբը երէկ՝ երեկոյեան յայտարարեց Ռոնալդուի վերադարձի մասին։ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը իտալական «Իւվենտուս»-ին Ռոնալդուի տրանսֆերի համար կը վճարի 30 միլիոն եւրօ, իսկ ինքը՝ Ռոնալդուն կը ստանայ շաբաթական 270 հազար ֆունտ ստերլինգ:

Յիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում հանդէս է եկել 2003-2009-ին, 292 խաղում խփել է 118 գոլ։ «Կարմիր սատանաներ»-ի հետ նա դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գաւաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գաւաթակիր, Անգլիայի սուպերգաւաթակիր, Չեմպիոնների լիգայի գաւաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։ 

2009-2018-ին Ռոնալդուն հանդէս է եկել «Ռէալ Մադրիդ»-ում, որի հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի գաւաթակիր, կրկնակի սուպերգաւաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի յաղթող, Եւրոպայի կրկնակի սուպերգաւաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։ 

«Իւվենտուս»-ում Ռոնալդուն հանդէս է եկել 2018-2021-ին, եւ երկուական անգամ նւաճել է Իտալիայի չեմպիոնի եւ սուպերգաւաթակրի կոչումները, մէկ անգամ՝ Իտալիայի գաւաթը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։