Հա

Մարզական

30/08/2021 - 10:42

Լեւոն Արոնեանը` միանձնեայ առաջատար

Լեւոն Արոնեանը յաջող է մեկնարկել արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում, որի մեկնարկային 5 տուրերից յետոյ միանձնեայ գլխաւորում է մրցաշարային աղիւսակը:

«alikonline.ir» - Լեւոն Արոնեանը յաջող է մեկնարկել արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում, որի մեկնարկային 5 տուրերից յետոյ միանձնեայ գլխաւորում է մրցաշարային աղիւսակը. հաղորդում է News.am-ը:

5 տուրերում հայ գրոսմայստերը յաղթել է Լէ Կուանգ Լիեմին (Վիետնամ), Էրիկ Հանսէնին (Կանադա) ու Մաքսիմ Վաշիէ-Լագրաւին (Ֆրանսիա), ինչպէս նաեւ ոչ ոքի է խաղացել Ալի Ռեզա Ֆիրուզայի (Ֆրանսիա) եւ Դանիէլ Նարոդիցկիի (ԱՄՆ) հետ:

5-րդ տուրից յետոյ Լեւոն Արոնեանն ունի 4 միաւոր եւ կէս միաւոր առաջ է երկրորդ տեղում գտնւող աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնից:

Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կաւարտւի սեպտեմբերի 5-ին: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։