Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի 10 տուրից յետոյ Լեւոն Արոնեանն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնի հետ կիսում է երկրորդ տեղը՝ 7-ական միաւոր։ Միանձնեայ առաջատարը ռուսաստանցի Վլադիսլաւ Արտեմիեւն է՝ 7.5 միաւոր:
«alikonline.ir» - Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի 10 տուրից յետոյ Լեւոն Արոնեանն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնի հետ կիսում է երկրորդ տեղը՝ 7-ական միաւոր։ Միանձնեայ առաջատարը ռուսաստանցի Վլադիսլաւ Արտեմիեւն է՝ 7.5 միաւոր. տեղեկացնում է News.am-ը:
10 տուրում հայ գրոսմայստերը յաղթել է Լէ Կուանգ Լիեմին (Վիետնամ), Էրիկ Հանսէնին (Կանադա), Մաքսիմ Վաշիէ-Լագրավին (Ֆրանսիա), Լենիէր Դոմինգեսին (ԱՄՆ), Աւոնդէր Լիանգին (ԱՄՆ), ոչ ոքի է խաղացել Ալի Ռեզա Ֆիրուջայի (Ֆրանսիա), Դանիէլ Նարոդիցկիի (ԱՄՆ), Շահրիեար Մամեդեարովի (Ադրբեջան), Անիշ Գիրիի (Նիդերլանդներ) հետ, պարտւել Վլադիսլաւ Արտեմիեւին (Ռուսաստան):
Նախնական փուլում կանցկացւի եւս հինգ տուր, որից յետոյ 8 ուժեղագոյնները պայքարը կը շարունակեն փլէյ-օֆֆում։
Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կաւարտւի սեպտեմբերի 5-ին: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ: