Հա

Մարզական

01/09/2021 - 10:20

Aimchess US Rapid. Արոնեանն ուժեղ էր Մամեդեարովից՝ 3։1

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին օրը Լեւոն Արոնեանը պարտութեան մատնեց ադրբեջանցի Շահրիեար Մամեդեարովին։

«alikonline.ir» - Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին օրը Լեւոն Արոնեանը պարտութեան մատնեց ադրբեջանցի Շահրիեար Մամեդեարովին։ Գրում է Sport.News.am-ը:

Հայ գրոսմայստերը չորս պարտիայից երեքում յաղթանակ տարաւ, մէկում պարտւեց՝ 3։1։

Սեպտեմբերի 1-ին տեղի կունենայ պատասխան մրցամարտը։ Հաւասարութեան դէպքում կանցկացւի թայ-բրէյք։

Քառորդ եզրափակիչի միւս դիմակայութիւններում առաջին օրը աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնը 2,5։0,5 հաշւով յաղթեց լեհ Եան-Կշիշտոֆ Դուդային, Ֆրանսիան ներկայացնող Ալիրեզա Ֆիրուջան նոյն հաշւով ուժեղ էր ամերիկացի Ուեսլի Սոյից, ռուսաստանցի Վլադիսլաւ Արտեմիեւը 2։2 հաշւով խաղաց ամերիկացի Լենիէր Դոմինգեսի հետ։

 

Յարակից լուրեր

  • Champions Showdown․ Արոնեանը պարտութեան մատնեց Մամեդեարովին
    Champions Showdown․ Արոնեանը պարտութեան մատնեց Մամեդեարովին

    ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Champions Showdown Chess 9LX (Շախմատ-960, Ֆիշերի շախմատ) մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնեանը սպիտակներով մրցեց ադրբեջանցի Շահրիեար Մամեդեարովի հետ եւ առաւելութեան հասաւ 37 քայլում։

  • Կառլսէնը՝ Aimchess US Rapid-ի յաղթող, Արոնեանը եւս կը մասնակցի Champions Chess Tour-ի Grand Final-ին
    Կառլսէնը՝ Aimchess US Rapid-ի յաղթող, Արոնեանը եւս կը մասնակցի Champions Chess Tour-ի Grand Final-ին

    Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի յաղթողի կոչումը նւաճեց աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնը։ Եզրափակիչում նա մրցեց ռուսաստանցի Վլադիսլաւ Արտեմիեւի հետ եւ երկու օրւայ մրցամարտերում էլ յաղթեց նոյն՝ 2,5։1,5 հաշւով։ 

  • «Երբեք չեմ ցանկացել հանդէս գալ այլ երկրի դրօշի ներքոյ». Լեւոն Արոնեան
    «Երբեք չեմ ցանկացել հանդէս գալ այլ երկրի դրօշի ներքոյ». Լեւոն Արոնեան

    Երբեք չեմ ցանկացել հանդէս գալ այլ երկրի դրօշի ներքոյ, բայց, ցաւօք, դա լինելու է։ Վաղը մեկնում եմ եւ տխուր եմ այդ փաստով։ Այս մասին շախմատիստների եւ լրագրողների հետ զրոյցում ասաց Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գաւաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնեանը, որը սեպտեմբերի 6-ին կը մեկնի ԱՄՆ։ Հայաստանի առաջատար շախմատիստը տեղափոխւում է ԱՄՆ եւ կներկայացնի այդ երկիրը։ 

  • Aimchess US Rapid․ Արոնեանը չյաղթահարեց Կառլսէնի արգելքը
    Aimchess US Rapid․ Արոնեանը չյաղթահարեց Կառլսէնի արգելքը

    Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչում Լեւոն Արոնեանը չկարողացաւ յաղթահարել աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնի արգելքը։ Պատասխան մրցամարտում Արոնեանը պարտւեց 1։3 հաշւով՝ 2 պարտութիւն, 2 ոչ ոքի։

  • Aimchess US Rapid. Արոնեանն ու Կառլսէնը կիսում են երկրորդ տեղը
    Aimchess US Rapid. Արոնեանն ու Կառլսէնը կիսում են երկրորդ տեղը

    Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի 10 տուրից յետոյ Լեւոն Արոնեանն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնի հետ կիսում է երկրորդ տեղը՝ 7-ական միաւոր։ Միանձնեայ առաջատարը ռուսաստանցի Վլադիսլաւ Արտեմիեւն է՝ 7.5 միաւոր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։