Հա

Մարզական

01/09/2021 - 10:20

Aimchess US Rapid. Արոնեանն ուժեղ էր Մամեդեարովից՝ 3։1

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին օրը Լեւոն Արոնեանը պարտութեան մատնեց ադրբեջանցի Շահրիեար Մամեդեարովին։

«alikonline.ir» - Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին օրը Լեւոն Արոնեանը պարտութեան մատնեց ադրբեջանցի Շահրիեար Մամեդեարովին։ Գրում է Sport.News.am-ը:

Հայ գրոսմայստերը չորս պարտիայից երեքում յաղթանակ տարաւ, մէկում պարտւեց՝ 3։1։

Սեպտեմբերի 1-ին տեղի կունենայ պատասխան մրցամարտը։ Հաւասարութեան դէպքում կանցկացւի թայ-բրէյք։

Քառորդ եզրափակիչի միւս դիմակայութիւններում առաջին օրը աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնը 2,5։0,5 հաշւով յաղթեց լեհ Եան-Կշիշտոֆ Դուդային, Ֆրանսիան ներկայացնող Ալիրեզա Ֆիրուջան նոյն հաշւով ուժեղ էր ամերիկացի Ուեսլի Սոյից, ռուսաստանցի Վլադիսլաւ Արտեմիեւը 2։2 հաշւով խաղաց ամերիկացի Լենիէր Դոմինգեսի հետ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։