Հա

Մարզական

02/09/2021 - 10:35

«Մենք եկել ենք այստեղ յաղթանակի յետեւից». Մխիթարեան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի աւագ Հենրիխ Մխիթարեանը մեծ սպասելիքներ ունի Մունդիալի որակաւորման փուլի Հիւսիսային Մակեդոնիայի դէմ խաղից:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի աւագ Հենրիխ Մխիթարեանը մեծ սպասելիքներ ունի Մունդիալի որակաւորման փուլի Հիւսիսային Մակեդոնիայի դէմ խաղից:

«Իմ խաղընկերները մեծ աշխատանք են կատարել նախորդ երեք խաղում եւ յաղթել ենք երեք հանդիպումներում: Մենք եկել ենք այստեղ յաղթանակի հետեւից: Հասկանում ենք խաղի կարեւորութիւնը եւ գիտենք, որ մեծ հնարաւորութիւններ ունենք այս որակաւորման փուլում»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիս ժամանակ ասել է հայ կիսապաշտպանը:

Մխիթարեանի խօսքով` հաւաքականի մօտ յաղթողի հոգեբանութիւնը ձեւաւորւել է դեռեւս նախորդ Ազգերի լիգայից: «Տղաները սկսել են հաւատալ իրենք իրենց եւ բարձրացել է խաղամակարդակը: Յոյս ունեմ, որ միւս խաղերում եւս մի քանի ֆուտբոլիստներ իրենց վրայ կը վերցնեն այս պատասխանատւութիւնը»,- ասաց նա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի Հիւսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղը կը կայանայ սեպտեմբերի 2-ին եւ կը մեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։