Հա

Մարզական

04/09/2021 - 08:10

Aimchess US Rapid․ Արոնեանը չյաղթահարեց Կառլսէնի արգելքը

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչում Լեւոն Արոնեանը չկարողացաւ յաղթահարել աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնի արգելքը։ Պատասխան մրցամարտում Արոնեանը պարտւեց 1։3 հաշւով՝ 2 պարտութիւն, 2 ոչ ոքի։

«alikonline.ir» - Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչում Լեւոն Արոնեանը չկարողացաւ յաղթահարել աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնի արգելքը։ Պատասխան մրցամարտում Արոնեանը պարտւեց 1։3 հաշւով՝ 2 պարտութիւն, 2 ոչ ոքի։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:

Առաջին օրւայ դիմակայութիւնն աւարտւել էր 2։2 հաշւով։ Չորս պարտիաներում էլ գրանցւել էր ոչ ոքի։

Եզրափակիչի միւս ուղեգիրը վիճարկում են ռուսաստանցի Վլադիսլաւ Արտեմիեւը եւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզան։

Քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնեանը 2 խաղային օրերի արդիւնքում պայքարից դուրս էր թողել ադրբեջանցի Շահրիեար Մամեդեարովին։

Խմբային փուլում հայ գրոսմայստերը 15 հնարաւորից վաստակել էր 9.5 միաւոր եւ Ալիռեզա Ֆիրուզայի հետ բաժանել 3-4-րդ տեղերը: Խմբային փուլում լաւագոյն արդիւնքը գրանցել էր 10.5 միաւոր հաւաքած Վլադիսլաւ Արտեմիեւը, իսկ Մագնուս Կառլսէնը հաւաքել է 10 միաւոր:

Aimchess US Rapid-ը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն է։ Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կաւարտւի սեպտեմբերի 5-ին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։