Հա

Մարզական

05/09/2021 - 10:20

Ռոնալդուն Գինէսի ռեկորդների գրքի վկայական է ստացել

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հաւաքականի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է Գինէսի ռեկորդների գրքի վկայական ազգային հաւաքականում խփած ամենաշատ գոլերի իր ռեկորդի համար:

«alikonline.ir» - Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հաւաքականի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է Գինէսի ռեկորդների գրքի վկայական ազգային հաւաքականում խփած ամենաշատ գոլերի իր ռեկորդի համար: Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի ինստագրամեան էջից։

Չորեքշաբթի օրը Պորտուգալիան 2022 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլում սեփական յարկի տակ 2-1 հաշւով յաղթեց իռլանդացիներին: Ռոնալդուն, ով իր թիմի երկու գոլերն էլ խփեց, ազգային հաւաքականի կազմում խփեց 110-րդ եւ 111-րդ գոլերը եւ դարձաւ այս ցուցանիշի համաշխարհային ռեկորդակիրը՝ գերազանցելով իրանցի Ալի Դայիին (109), ով թոշակի է անցել 2007 թւականին։

«Շնորհակալութիւն Գինէսի ռեկորդների գրքին: Միշտ լաւ է ճանաչւած լինել՝ որպէս համաշխարհային ռեկորդակիր: Մենք կը շարունակենք փորձել էլ աւելի բարձրացնել ռեկորդը»,- իր էջում գրել է Ռոնալդուն:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։