Հա

Մարզական

05/09/2021 - 12:20

Խոակին Կապրոսն ասել է` ինչպէս կարելի է հասնել յաղթանակի Գերմանիայի հետ խաղում

Սեպտեմբերի 5-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին Հայաստանի հաւաքականը կը մրցի Գերմանիայի ազգային հաւաքականի հետ։

«alikonline.ir» - Սեպտեմբերի 5-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին Հայաստանի հաւաքականը կը մրցի Գերմանիայի ազգային հաւաքականի հետ։

Յաջողութեան հասնելու համար Հայաստանի հաւաքականը պէտք է եռապատկի իր թիմային խաղը։ Գերմանիայի հետ խաղին ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը։ Գրում է Sputnik Արմենիան:

«Մենք շարունակում ենք աշխատել թիմի փիլիսոփայութեան վրայ ու պէտք է հաւատարիմ լինենք մեր սկզբունքներին: Բնականաբար մեր թիմային խաղը պէտք է եռապատկենք, որպէսզի հասնենք յաջողութեան: Եթէ ուզում ենք հասնել յաջողութեան, պէտք է թիմային խաղ խաղանք»,- ասել է Կապարոսը:

Խօսելով խաղից առաջ թիմի ֆուտբոլիստներին մոտիւացնելու մասին` մարզիչն ասել է, որ հզօր թիմի դէմ խաղալու համար լրացուցիչ մոտիւացիայի կարիք չկայ։ Ըստ նրա` մոտիւացիան պյտք է լինի ժողովրդի ու ազգի համար խաղալը, նաեւ այն, որ թիմը շատ հետաքրքիր ու բարդ մարտահրաւէրի առջեւ է։

«Մեր մոտիւացիան կախւած չէ մրցակցից: Այն պայմանաւորւած է մարտահրաւէրով ու խնդիրներով, որոնք մեր առաջ են»,- ասել է Կապարոսը։

Նշենք, որ սեպտեմբերի 5-ին Խոակին Կապարոսի սաները 2022 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի հինգերորդ տուրի շրջանակներում կը խաղան Գերմանիայի հաւաքականի հետ:

Հայաստանի հաւաքականը J խմբում այս պահին առաջատարն է ՝ 4 տուրից յետոյ վաստակելով 10 միաւոր: Հայ ֆուտբոլիստները որակաւորման փուլի սկզբում տարել են երեք յաղթանակ ՝ յաղթելով Լիխտենշտէյնին (1: 0), Իսլանդիային (2: 0) եւ Ռումինիային (3: 2) հաշւով եւ ոչ-ոքի խաղացել Հիւսիսային Մակեդոնիայի հետ (0:0):

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։