Սեպտեմբերի 5-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին Հայաստանի հաւաքականը կը մրցի Գերմանիայի ազգային հաւաքականի հետ։
«alikonline.ir» - Սեպտեմբերի 5-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին Հայաստանի հաւաքականը կը մրցի Գերմանիայի ազգային հաւաքականի հետ։
Յաջողութեան հասնելու համար Հայաստանի հաւաքականը պէտք է եռապատկի իր թիմային խաղը։ Գերմանիայի հետ խաղին ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը։ Գրում է Sputnik Արմենիան:
«Մենք շարունակում ենք աշխատել թիմի փիլիսոփայութեան վրայ ու պէտք է հաւատարիմ լինենք մեր սկզբունքներին: Բնականաբար մեր թիմային խաղը պէտք է եռապատկենք, որպէսզի հասնենք յաջողութեան: Եթէ ուզում ենք հասնել յաջողութեան, պէտք է թիմային խաղ խաղանք»,- ասել է Կապարոսը:
Խօսելով խաղից առաջ թիմի ֆուտբոլիստներին մոտիւացնելու մասին` մարզիչն ասել է, որ հզօր թիմի դէմ խաղալու համար լրացուցիչ մոտիւացիայի կարիք չկայ։ Ըստ նրա` մոտիւացիան պյտք է լինի ժողովրդի ու ազգի համար խաղալը, նաեւ այն, որ թիմը շատ հետաքրքիր ու բարդ մարտահրաւէրի առջեւ է։
«Մեր մոտիւացիան կախւած չէ մրցակցից: Այն պայմանաւորւած է մարտահրաւէրով ու խնդիրներով, որոնք մեր առաջ են»,- ասել է Կապարոսը։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին Խոակին Կապարոսի սաները 2022 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի հինգերորդ տուրի շրջանակներում կը խաղան Գերմանիայի հաւաքականի հետ:
Հայաստանի հաւաքականը J խմբում այս պահին առաջատարն է ՝ 4 տուրից յետոյ վաստակելով 10 միաւոր: Հայ ֆուտբոլիստները որակաւորման փուլի սկզբում տարել են երեք յաղթանակ ՝ յաղթելով Լիխտենշտէյնին (1: 0), Իսլանդիային (2: 0) եւ Ռումինիային (3: 2) հաշւով եւ ոչ-ոքի խաղացել Հիւսիսային Մակեդոնիայի հետ (0:0):