Հա

Մարզական

06/09/2021 - 08:10

Հայաստանի հաւաքականը ջախջախւեց. Գերմանիա-Հայաստան՝ 6։0

2022 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հաւաքականը Շտուտգարտում հիւրընկալւեց Գերմանիայի հաւաքականին։

«alikonline.ir» - 2022 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հաւաքականը Շտուտգարտում հիւրընկալւեց Գերմանիայի հաւաքականին։

Հանդիպման ողջ ընթացքում Գերմանիայի հաւաքականն ունէր ահռելի առաւելութիւն, ինչի մասին վկայում է խաղի հաշիւը՝ 6։0։

Բունդեսթիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Սերժ Գնարբին (6-րդ եւ 15-րդ րոպէներ), Մարկօ Ռոյսը (35-րդ րոպէ), Տիմօ Վերնէրը (45-րդ րոպէ), Եոնաս Հոֆմանը (52-րդ րոպէ) եւ Քարիմ Ադէյեմին (90+1-րդ րոպէ)։

5 տուրից յետոյ, J խմբի մրցաշարային աղիւսակը 12 միաւորով գլխաւորում է Գերմանիայի հաւաքականը։ Հայաստանի հաւաքականը 10 միաւորով երկրորդն է։ Երրորդ տեղ բարձրացաւ Ռումինիայի հաւաքականը, որը 2։0 հաշւով յաղթեց Լիխտենշտէյնին եւ վաստակեց 9 միաւոր։ Հիւսիսային Մագեդոնիան 8 միաւորով չորրորդն է։ Իսլանդիան 4 միաւորով հինգերորդը, իսկ Լիխտենշտէյնն առանց միաւորի եզրափակում է աղիւսակը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։