Հա

Մարզական

06/09/2021 - 11:40

Կառլսէնը՝ Aimchess US Rapid-ի յաղթող, Արոնեանը եւս կը մասնակցի Champions Chess Tour-ի Grand Final-ին

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի յաղթողի կոչումը նւաճեց աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնը։ Եզրափակիչում նա մրցեց ռուսաստանցի Վլադիսլաւ Արտեմիեւի հետ եւ երկու օրւայ մրցամարտերում էլ յաղթեց նոյն՝ 2,5։1,5 հաշւով։ 

«alikonline.ir» - Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի յաղթողի կոչումը նւաճեց աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնը։ Եզրափակիչում նա մրցեց ռուսաստանցի Վլադիսլաւ Արտեմիեւի հետ եւ երկու օրւայ մրցամարտերում էլ յաղթեց նոյն՝ 2,5։1,5 հաշւով։ Տեղեկացնում է Sport.News.am-ը: 

Բրոնզէ մեդալակիր դարձաւ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանը, քանի որ կիսաեզրափակիչում Արտեմիեւին պարտւած Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա) հրաժարւել է խաղալ երրորդ տեղի համար։

Aimchess US Rapid-ը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն էր։ Բոլոր փուլերի արդիւնքում 8 ուժեղագոյները սեպտեմբերի 25-ից Օսլոյում կը պայքարեն Grand Final-ի յաղթողի կոչման համար։ Grand Final-ին կը մասնակցեն Մագնուս Կառլսէնը, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, Լեւոն Արոնեանը, ադրբեջանցի Թէյմուր Ռաջաբովը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցիներ Եան Նեպոմնեաշչուն ու Վլադիսլաւ Արտեմիեւը։

 

Յարակից լուրեր

  • Արոնեանը CCTF-ի 8-րդ տուրում յաղթեց աշխարհի չեմպիոնին
    Արոնեանը CCTF-ի 8-րդ տուրում յաղթեց աշխարհի չեմպիոնին

    Գրոսմայստեր Լեւոն Արոնեանը, ով դեռեւս հանդէս է գալիս Հայաստանի դրօշի ներքոյ, Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրում յաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնին:

  • Champions Showdown․ Արոնեանը պարտութեան մատնեց Մամեդեարովին
    Champions Showdown․ Արոնեանը պարտութեան մատնեց Մամեդեարովին

    ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Champions Showdown Chess 9LX (Շախմատ-960, Ֆիշերի շախմատ) մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնեանը սպիտակներով մրցեց ադրբեջանցի Շահրիեար Մամեդեարովի հետ եւ առաւելութեան հասաւ 37 քայլում։

  • «Երբեք չեմ ցանկացել հանդէս գալ այլ երկրի դրօշի ներքոյ». Լեւոն Արոնեան
    «Երբեք չեմ ցանկացել հանդէս գալ այլ երկրի դրօշի ներքոյ». Լեւոն Արոնեան

    Երբեք չեմ ցանկացել հանդէս գալ այլ երկրի դրօշի ներքոյ, բայց, ցաւօք, դա լինելու է։ Վաղը մեկնում եմ եւ տխուր եմ այդ փաստով։ Այս մասին շախմատիստների եւ լրագրողների հետ զրոյցում ասաց Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գաւաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնեանը, որը սեպտեմբերի 6-ին կը մեկնի ԱՄՆ։ Հայաստանի առաջատար շախմատիստը տեղափոխւում է ԱՄՆ եւ կներկայացնի այդ երկիրը։ 

  • Aimchess US Rapid․ Արոնեանը չյաղթահարեց Կառլսէնի արգելքը
    Aimchess US Rapid․ Արոնեանը չյաղթահարեց Կառլսէնի արգելքը

    Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչում Լեւոն Արոնեանը չկարողացաւ յաղթահարել աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնի արգելքը։ Պատասխան մրցամարտում Արոնեանը պարտւեց 1։3 հաշւով՝ 2 պարտութիւն, 2 ոչ ոքի։

  • Aimchess US Rapid. Արոնեանն ուժեղ էր Մամեդեարովից՝ 3։1
    Aimchess US Rapid. Արոնեանն ուժեղ էր Մամեդեարովից՝ 3։1

    Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին օրը Լեւոն Արոնեանը պարտութեան մատնեց ադրբեջանցի Շահրիեար Մամեդեարովին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։