Հա

Մարզական

08/09/2021 - 08:00

Իրանը՝ միանձնեայ առաջատար. Իրաք-Իրան՝ 0։3

 Ասիայի գօտում, երէկ՝ սեպտեմբերի 7-ին տեղի ունեցան 2022 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի 2-րդ տուրի հանդիպումները։

«alikonline.ir» - Ասիայի գօտում, երէկ՝ սեպտեմբերի 7-ին տեղի ունեցան 2022 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի 2-րդ տուրի հանդիպումները։

Մեզ համար, անշուշտ, Դուհայի «Խալֆա» ստադիոնում կայացած Իրաք-Իրան հանդիպումն էր, որն անցաւ մեր հաւաքականի խաղային եւ տարածքային առաւելութեամբ, որը մեր ֆուտբոլիստները նիւթականի վերածեցին 3 անգամ։

Հանդիպման հաշիւը բացւեց հէնց խաղասկզբում։ 3-րդ րոպէնի Մեհդի Թարեմիի հրաշալի անցումից եւ փոխանցումից յետոյ, Ալիռեզա Ջահանբախշը գլխի հարւածով խփեց առաջին գնդակը։

Երկրորդ գոլը վրայ հասաւ 70-րդ րոպէին, երբ Սարդար Ազմունի գեղեցիկ փոխանցումից յետոյ, Մեհդի Թարեմին գրաւեց Իրաքի դարպասը։

Իսկ հանդիպման վերջնահաշիւը 90-րդ րոպէին ձեւակերպեց Ալի Ղոլի Զադէն, որն էլ Քարիմ Անսարիֆարի փոխանցումից յետոյ, խփեց 3-րդ գնդակը։

A խմբի միւս խաղերում Հարաւային Կորէան 1։0 հաշւով պարտութեան մատնեց Լիբանանին, իսկ ԱՄԷ-ն եւ Սիրիան խաղացին ոչ ոքի՝ 1։1։

Երկրորդ տուրից յետոյ, Իրանը 6 միաւորով գլխաւորում է A խմբի մրցաշարային աղիւսակը։ Հարաւային Կորէան 4 միաւորով երկրորդն է, իսկ ԱՄԷ-ն 2 միաւորով՝ երրորդը։

Սիրիան, Լիբանանն ու Իրաքը վաստակել են 1-ական միաւոր։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։