Հա

Մարզական

09/09/2021 - 08:00

ԱԱ-2022. Հայաստանի հաւաքականը չկարողացաւ յաղթել Լիխտենշտէյնին

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հաւաքականն ընդունել էր խմբի յետնապահ Լիխտենշտէյնին։ Խաղի առաջին կէսում մեր թիմը շատ ակտիւ էր գործում, բայց մրցակցի դարպասին ուղղւած բազում հարւածները գոլերի չէին վերածւում։

«alikonline.ir» - ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հաւաքականն ընդունել էր խմբի յետնապահ Լիխտենշտէյնին։ Խաղի առաջին կէսում մեր թիմը շատ ակտիւ էր գործում, բայց մրցակցի դարպասին ուղղւած բազում հարւածները գոլերի չէին վերածւում։ Գրում է Tert.am-ը:

Այդ ընթացքում մի քանի անգամ մրցակիցն էլ յայտնւեց մեր կիսադաշտում, բայց դրանք այնքան էլ լուրջ գրոհներ չէին, եւ հաշիւը դրանցից յետոյ եւս չբացւեց։

42-րդ րոպէին մրցակցի խաղացողը կանոնները խախտեց Հենրիխ Մխիթարեանի դէմ պայքարում։ Նշանակւած տուգանային հարւածն իրացնելու մօտեցաւ Տիգրան Բարսեղեանը, բայց շեղ հարւածեց։ Առաջին կէսի վերջին րոպէին մրցակիցը կրկին խախտեց կանոնները Մխիթարեանի հետ պայքարում, մրցավարը VAR համակարգի օգնութեանը դիմելուց յետոյ 11-մետրանոց նշանակեց հիւրերի դարպասին։ Գնդակին մօտեցաւ Հենրիխ Մխիթարեանն ու այն ուղարկեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով մեր թիմին։

Հայաստանի հաւաքականը ընդմիջման գնաց յաղթողի կարգավիճակով։ Երկրորդ կէսը մեր թիմը եւս ակտիւ էր սկսել, բայց մրցակցի ձեռնարկած հատուկենտ գրոհներից յետոյ Իւրչենկոն, որը մեն մենակ էր մնացել մրցակցի ֆուտբոլիստի դէմ, գնդակը հետ մղեց, այն յայտնւեց Ֆրիկի մօտ, ապա՝ մեր դարպասում։

Հանդիպման վերջին րոպէներին մեր թիմը շարունակում էր պայքարել յաղթանակի համար, բայց գոլ խփել այդպէս էլ չյաջողւեց։

Մեր հաւաքականը վաստակած 11 միաւորով մնաց երկրորդ տեղում, իսկ Լիխտենշտէյնն առաջին միաւորը վաստակեց մրցաշարում՝ մնալով վերջինը խմբում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։