Հա

Մարզական

11/09/2021 - 08:00

Champions Showdown․ Արոնեանը պարտութեան մատնեց Մամեդեարովին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Champions Showdown Chess 9LX (Շախմատ-960, Ֆիշերի շախմատ) մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնեանը սպիտակներով մրցեց ադրբեջանցի Շահրիեար Մամեդեարովի հետ եւ առաւելութեան հասաւ 37 քայլում։

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Champions Showdown Chess 9LX (Շախմատ-960, Ֆիշերի շախմատ) մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնեանը սպիտակներով մրցեց ադրբեջանցի Շահրիեար Մամեդեարովի հետ եւ առաւելութեան հասաւ 37 քայլում։ Գրում է Sport.News.am-ը:

Արոնեանը 3,5 միաւորով 7-րդ տեղում է։ Մամեդեարովը 8-րդն է՝ 2,5 միաւոր։ Առաջին տեղը 4,5-ական միաւորով բաժանում են ռուսաստանցի Գարի Կասպարովը, ամերիկացիներ Սեմ Շանքլանդն ու Լենիէր Դոմինգէսը։ 4-6-րդ տեղերը բաժանում են ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Ֆաբիանո Կարուանան եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւը։

Նախորդ տուրերում 38-ամեայ հայ գրոսմայստերը յաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային, պարտւել ռուսաստանցիներ Պեոտր Սւիդլէրին ու Գարի Կասպարովին, ոչ ոքի խաղացել ամերիկացիներ Ֆաբիանօ Կարուանայի, Ուեսլի Սոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի հետ։

Վերջին երկու տուրերում Արոնեանի մրցակիցներն են Սեմ Շանքլանդն ու Լենիէր Դոմինգէսը։

Մրցաշարը կաւարտւի սեպտեմբերի 11-ին։ Մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է, յաղթողը կը ստանայ 37 հազար 500 դոլար։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։