Հա

Մարզական

15/09/2021 - 08:10

ՉԼ․ «Բայերն Միւնխէն»-ն ուժեղ էր «Բարսելոնա»-ից, առաջին օրւայ բոլոր արդիւնքները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում առաջին տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G, H խմբերի թիմերը։

«alikonline.ir» - Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում առաջին տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G, H խմբերի թիմերը։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:

E խմբում Գերմանիայի չեմպիոն «Բայերն Միւնխէն»-ն հիւրընկալւեց «Բարսելոնա»-ին։ Միւնխէնեան թիմը յաղթանակ տարաւ գերմանացի յարձակւող Թոմաս Միւլէրի գոլի եւ լեհ յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկու դուբլի շնորհիւ՝ 3։0:

Խմբի միւս խաղում Կիեւի «Դինամօ»-ն ու պորտուգալական «Բենֆիկա»-ն խաղացին ոչ ոքի՝ 0։0։

F խմբում իսպանական «Վիլեառէալ»-ը 2։2 հաշւով աւարտեց հանդիպումը իտալական «Ատալանտա»-ի հետ։

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ն աւելի վաղ 1։2 հաշւով պարտւել էր «Եանգ Բոյզ»-ին Շւէյցարիայում։

G խմբում ֆրանսիական «Լիլ»-ն ու գերմանական «Վոլֆբսուրգ»-ը յաղթողին չպարզեցին՝ 0։0։ Իսպանական «Սեւիլիա»-ն ու աւստրիական «Զալցբուրգ»-ը եւս ոչ ոքի էին խաղացել՝ 1։1։

H խմբում Չեմպիոնների լիգայի գործող գաւաթակիր Լոնդոնի «Չելսի»-ն տանը նւազագոյն հաշւով պարտութեան մատնեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ին։ Յաղթական գոլը խփեց բելգիացի յարձակւող Ռոմելու Լուկակուն։

Թուրինի «Իւվենտուս»-ը Շւեդիայում 3։0 հաշւով առաւելութեան հասաւ «Մալմէօ»-ի նկատմամբ։ Աչքի ընկան բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն, արգենտինացի յարձակւող Պաուլօ Դիբալան եւ իսպանացի յարձակւող Ալւարօ Մորատան։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

E խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բայերն Միւնխէն» (Գերմանիա)՝ 0։3 

«Դինամո Կիեւ» (Ուկրայինա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0։0

F խումբ

«Վիլեառէալ» (Իսպանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 2։2

«Եանգ Բոյզ» (Շւէյցարիա) - «Մանչեսթեր Իւնայթեդ» (Անգլիա)՝ 2։1 

G խումբ

«Լիլ» (Ֆրանսիա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)՝ 0։0

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Զալցբուրգ» (Աւստրիա)՝ 1։1 

H խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1։0 

«Մալմէօ» (Շւեդիա) - «Իւվենտուս» (Իտալիա)՝ 0։3 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։