Հա

Մարզական

16/09/2021 - 08:10

ՉԼ․ «Ռէալ»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի, «Լիւերպուլ»-ի յաղթանակները, Մեսսին, Նէյմարն ու Մբապէն ՊՍԺ-ին յաղթանակ չբերեցին 

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում աւարտւեց առաջին տուրը։

«alikonline.ir» - Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում աւարտւեց առաջին տուրը։ Գրում է Sport.News.am-ը:

A խմբում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն տանը տպաւորիչ յաղթանակ տարաւ գերմանական «ՌԲ Լայպցիգ»-ի նկատմամբ՝ 6։3։ Հիւրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձաւ ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆ Նկունկուն։

Ֆրանսիական ՊՍԺ-ն յարձակման գծում արգենտինացի Լիոնէլ Մեսսիի, բրազիլացի Նէյմարի եւ ֆրանսիացի Կիլիան Մբապէի հետ չկարողացաւ հիւրընկալւելիս յաղթել «Բրիւգէ»-ին։ Գրանցւեց ոչ ոքի՝ 1։1։ Փարիզեան թիմի գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Անդէր Էրերան։

B խմբում «Լիւերպուլ»-ը տանը մրցեց իտալական «Միլան»-ի հետ եւ առաւելութեան հասաւ 3։2 հաշւով։

Խմբի միւս խաղում Իսպանիայի չեմպիոն «Աթլետիկօ»-ն Մադրիդում ընդունեց պորտուգալական «Պորտու»-ին եւ բաւարարւեց մէկ միաւորով։ Թիմերը գոլ չխփեցին։

C խմբում Ամստերդամի «Այաքս»-ը Լիսաբոնում խաղաց «Սպորտինգ»-ի հետ եւ յաղթեց 5։1 հաշւով։ Չորս գոլ խփեց կոտդիւուարցի յարձակւող Սեբաստիէն Ալէրը։

Աւելի վաղ Դորտմունդի «Բորուսիա»-ն Թուրքիայում 2։1 հաշւով պարտութեան էր մատնել «Բեշիկթաշ»-ին։

D խմբում Իտալիայի չեմպիոն «Ինտեր»-ը Միլանում խաղաց Մադրիդի «Ռէալ»-ի հետ։ Նւազագոյն հաշւով յաղթանակ տարաւ Արքայական ակումբը, որի յաղթական գոլը հիմնական ժամանակի վերջին րոպէին խփեց բրազիլացի յարձակւող Ռոդրիգոն։

Աւելի վաղ մոլդովական «Շերիֆ»-ը տանը 2։0 հաշւով յաղթել էր Դոնեցկի «Շախտեոր»-ին։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

A խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 6։3

«Բրիւգէ» (Բելգիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1։1

B խումբ

«Լիւերպուլ» (Անգլիա) - «Միլան» (Իտալիա)՝ 3։2

«Աթլետիկօ» (Իսպանիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0։0

C խումբ

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)՝ 1։5

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 1։2

D խումբ

«Ինտեր» (Իտալիա) - «Ռէալ» (Իսպանիա)՝ 0։1

«Շերիֆ» (Մոլդովա) - «Շախտեոր» (Ուկրայինա)՝ 2։0

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։