Հա

Մարզական

20/09/2021 - 08:10

Հայաստանի եւ Իրանի ալպինիզմի ֆեդերացիաները փոխհամագործակցութեան յուշագիր են ստորագրել

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան եւ Իրանի ալպինիզմի եւ սպորտային մագլցման ֆեդերացիան փոխհամագործակցութեան յուշագիր են ստորագրել:

«alikonline.ir» - Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան եւ Իրանի ալպինիզմի եւ սպորտային մագլցման ֆեդերացիան փոխհամագործակցութեան յուշագիր են ստորագրել:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին յայտնեց Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրէն Դանիէլեանը: Վերջինս շեշտեց, որ Իրանի ալպինիզմի ֆեդերացիան առաջին ֆեդերացիան էր, որ սկսեց համագործակցութեանը հայկականի հետ դեռ այն ժամանակ, երբ Հայաստանի ֆեդերացիան նոր-նոր էր կայանում:

«Մեր համագործակցութիւնը հիմնւած է փոխադարձ յարգանքի վրայ, որի սկիզբը դրւել էր դեռեւս տարիներ առաջ, քանի որ Իրանի ֆեդերացիայի անդամներ եղել են շատ հայեր»,- ասաց նա:

Ֆեդերացիայի նախագահի խօսքով` փոխգործակցութեան նոր յուշագրով նախատեսւում է իրականացնել համատեղ փրկարարական աշխատանքներ, փոխադարձ ուսումնական ծրագրեր:

Դեռեւս 2015 թ.-ին կողմերի միջեւ կնքւել էր փոխգործակցութեան յուշագիր եւ նորը կնքւում է ժամկէտը լրանալու կապակցութեամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։