Print this page
22/09/2021 - 08:00

Ռոբերտ Լեւանդովսկին ստացաւ «Ոսկէ խաղակօշիկ»-ը

Գերմանիայի չեմպիոն Միւնխէնի «Բաւարիա»-ի լեհ յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկին ստացաւ «Ոսկէ խաղակօշիկ»-ը՝ եւրոպական առաջնութիւնների լաւագոյն ռմբարկուի մրցանակը։ 

«alikonline.ir» - Գերմանիայի չեմպիոն Միւնխէնի «Բաւարիա»-ի լեհ յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկին ստացաւ «Ոսկէ խաղակօշիկ»-ը՝ եւրոպական առաջնութիւնների լաւագոյն ռմբարկուի մրցանակը։ Գրում է Sport.News.am-ը:

Գերմանիայի անցած առաջնութիւնում Լեւանդովսկին 29 խաղում խփել է 41 գոլ։ Սա լաւագոյն ցուցանիշն է եւրոպական առաջնութիւններում 2014-2015 թւականների մրցաշրջանից յետոյ, երբ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռէալ»-ում խփեց 48 գոլ։

Լեւանդովսկին նաեւ 49 տարում Բունդեսլիգայի առաջին ներկայացուցիչն է, որը ստանում է այս մրցանակը։

 

Յարակից լուրեր