Հա

Մարզական

22/09/2021 - 11:30

Forbes-ը հրապարակել է տարւայ ամենաբարձր վարձատրւող ֆուտբոլիստների ցանկը

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն Forbes-ի 2021 թւականի ամենաբարձր վարձատրւող ֆուտբոլիստների ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը:

«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն Forbes-ի 2021 թւականի ամենաբարձր վարձատրւող ֆուտբոլիստների ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը: Գրում է Tert.am-ը:

Պորտուգալացին, ընդհանուր առմամբ, վաստակել են 125 միլիոն դոլար, որից 70 միլիոնը աշխատավարձն է, 55 միլիոնը՝ գովազդային պայմանագրերը:

Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին, որը վաստակել է 110 միլիոն դոլար (75 միլիոն դոլար`աշխատավարձ, 35 միլիոն դոլար` գովազդային պայմանագրեր):

Վարկանիշի յաջորդ հորիզոնականներում են ՊՍԺ-ի բրազիլացի յարձակւող Նէյմարը (95 միլիոն դոլար, 75 միլիոն դոլար + 20 միլիոն դոլար), ՊՍԺ-ի ֆրանսիացի յարձակւող Կիլիան Մբապէն (43 միլիոն դոլար, 28 միլիոն դոլար + 15 միլիոն դոլար), անգլիական «Լիւերպուլ»-ի եգիպտացի յարձակւող Մուհամեդ Սալահը (41 միլիոն դոլար, 25 միլիոն դոլար + 16 միլիոն դոլար), գերմանական «Բաւարիա»-ի յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկին (35 միլիոն դոլար, 27 միլիոն դոլար + 8 միլիոն դոլար), ճապոնական «Վիսել Կոբէ»ակումբի իսպանացի կիսապաշտպան Անդրէս Ինեէստա (35 միլիոն դոլար, 31 մլն դոլար + 4 մլն դոլար), «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբա (34 մլն դոլար, 27 մլն դոլար + 7 մլն դոլար), իսպանական «Ռէալ»-ի ուելսցի յարձակւող Գարէթ Բէյլը (32 մլն դոլար, 26 մլն դոլար + 6 դոլար) միլիոն) եւ մադրիդեան ակումբի բելգիացի կիսապաշտպան Էդէն Ազարը (29 միլիոն դոլար, 26 միլիոն դոլար + 3 միլիոն դոլար):

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։