Հա

Մարզական

29/09/2021 - 08:10

Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ի եւ «Լիւերպուլ»-ի վստահ յաղթանակները, «Ռէալ»-ի անակնկալ պարտութիւնը

Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները: Խաղադաշտ դուրս եկան A, B, C եւ D խմբերում ներառւած թիմերը:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները: Խաղադաշտ դուրս եկան A, B, C եւ D խմբերում ներառւած թիմերը:

Խոշորագոյն անակնկալը տեղի ունեցաւ D խմբում: Սենսացիոն պարտութիւն կրեց «Ռէալ Մադրիդ»-ը, որը տանը 1:2 հաշւով պարտւեց մոլդովական «Շերիֆ»-ին:

Օրւայ կենտրոնական հանդիպումը տեղի ունեցաւ A խմբում: «Պարի Սէն-Ժերմէն»-ը տանը 2:0 հաշւով պարտութեան մատնեց «Մանչեսթեր Սիթի»-ին: 74-րդ րոպէին աչքի ընկաւ Լիոնէլ Մեսսին՝ խփելով առաջին գոլը ՊՍԺ-ի կազմում։

B խմբում «Լիւերպուլ»-ը հիւրընկալւելիս խոշոր՝ 5:1 հաշւով պարտութեան մատնեց պորտուգալական «Պորտու»-ին, որի կազմում միակը գնդակը 74-րդ րոպէին խփեց Իրանի ազգային հաւաքականի յարձակւող Մեհդի Թարեմին:

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր, առաջին օր

A խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2։0

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Բրիւգէ» (Բելգիա)՝ 1։2

B խումբ

«Միլան» (Իտալիա) - «Աթլետիկօ Մադրիդ» (Իսպանիա)՝ 1։2

«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիւերպուլ» (Անգլիա)՝ 1։5

C խումբ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1։0

«Այաքս» (Հոլանդիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 2:0

D խումբ

«Ռէալ Մադրիդ» (Իսպանիա) - «Շերիֆ» (Մոլդովա)՝ 1։2

«Շախտեոր» (Ուկրաինա) - «Ինտեր Միլան» (Իտալիա)՝ 0:0

Այսօր՝ ուշ երեկոյեան կը կայանան E, F, G, H խմբերի հանդիպումները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։