Հա

Մարզական

29/09/2021 - 09:40

Եւրոպայի չեմպիոն Իտալիան ու Ամերիկայի գաւաթակիր Արգենտինան կը վիճարկեն նոր գաւաթ

Ֆուտբոլի Եւրոպայի չեմպիոն Իտալիայի եւ Ամերիկայի գաւաթակիր Արգենտինայի հաւաքականները կը վիճարկեն նոր միջմայրցամաքային գաւաթ:

«alikonline.ir» - Ֆուտբոլի Եւրոպայի չեմպիոն Իտալիայի եւ Ամերիկայի գաւաթակիր Արգենտինայի հաւաքականները կը վիճարկեն նոր միջմայրցամաքային գաւաթ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայութիւնը։ Հանդիպումը տեղի կունենայ 2022թ. յունիսին։ Մրցավայրը դեռ որոշւած չէ։ Գրում է Sport.News.am-ը:

ՈՒԵՖԱ-ի եւ Հարաւամերիկեան ֆուտբոլային կոնֆեդերացիայի պայմանաւորւածութեամբ կանցկացւի նաեւ ֆուտբոլի կանանց, ֆուտզալի, երիտասարդների մայրցամաքային չեմպիոնների հանդիպումներ, մրցավարների փոխանակութիւն։

Երկու կազմակերպութիւնները նաեւ համատեղ գրասենեակ կը բացեն Լոնդոնում՝ ընդհանուր հետաքրքրութիւն ներկայացնող նախագծերի համակարգման նպատակով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։