Հա

Մարզական

30/09/2021 - 08:10

Չեմպիոնների լիգա. «Բայերն»-ի, «Իւվենտուս»-ի եւ «Իւնայթեդ»-ի յաղթանակները, «Բարսա»-ի տապալումը

Աւարտւեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը: Երէկ՝ ուշ երեկոյեան խաղադաշտ դուրս եկան E, F, G եւ H խմբերում ներառւած թիմերը:

«alikonline.ir» - Աւարտւեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը: Երէկ՝ ուշ երեկոյեան խաղադաշտ դուրս եկան E, F, G եւ H խմբերում ներառւած թիմերը:

Օրւայ սենսացիան տեղի ունեցաւ E խմբում: «Բարսելոնա»-ն հիւրընկալւելիս, առաջին խաղի պէս՝ 0:3 հաշւով, երկրորդ անընդմէջ պարտութիւնը կրեց, այս անգամ՝ «Բենֆիկա»-ի դէմ պայքարում:

Նոյն խմբում «Բայերն Միւնխէն»-ը որեւէ շանս չտւեց «Դինամօ Կիեւ»-ին: Բաւարացիները յաղթեցին խոշոր՝ 5:0 հաշւով:

Օրւայ կենտրոնական հանդիպումը տեղի ունեցաւ H խմբում: «Իւվենտուս»-ը տանը 1:0 հաշւով պարտութեան մատնեց գործող չեմպիոնին՝ «Չելսի»-ին:

F խմբում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը Կրիշտիանու Ռոնալդու 90+5-րդ րոպէին խփած գնդակի շնորհիւ 2:1 հաշւով պարտութեան մատնեց «Վիլեառէալ»-ին:

Ի դէպ, այս հանդիպման շնորհիւ Կրիշտիանու Ռոնալդուն դարձաւ նոր ռեկորդի հեղինակ: Նա 178-րդ հանդիպուն անց կացրեց ՉԼ-ում՝ առաջ անցնելով «Ռէալ Մադրիդ»-ի լեգենդար դարպասապահ, իսպանացի Իկէր Կասիլեասից:

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր, երկրորդ օր

E խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3։0

«Բայերն Միւնխէն» (Գերմանիա) - «Դինամօ Կիեւ» (Ուկրայինա)՝ 5։0

F խումբ

«Մանչեսթեր Իւնայթեդ» (Անգլիա) - «Վիլեառեալ» (Իսպանիա)՝ 2։1

«Ատալանտա» (Իտալիա) - «Եանգ Բոյզ» (Շւէյցարիա)՝ 1։0 

G խումբ

«ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 2։1

«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 1։1

H խումբ

«Իւվենտուս» (Իտալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1։0

«Զենիթ» (Ռուսաստան) - «Մալմօ» (Շւեդիա)՝ 3։0 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։