Հա

Մարզական

03/10/2021 - 08:30

Ըմբշամարտի աշխարհի առաջնութիւն. Եազդանին եւ Զարէը կը պայքարեն ոսկէ մեդալի համար

Նորւեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկել է 2021 թւականի Ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը: Մրցումների առաջին օրը գորգ են դուրս եկել ազատ ոճայինների 61, 74, 86 եւ 125 կգ քաշային կարգի ըմբիշները:

«alikonline.ir» - Նորւեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկել է 2021 թւականի Ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը: Մրցումների առաջին օրը գորգ են դուրս եկել ազատ ոճայինների 61, 74, 86 եւ 125 կգ քաշային կարգի ըմբիշները:

Օրը յաջող է ստացւել իրանցի ըմբիշների համար, որոնցից երկուսը դուրս են եկել եզրափակիչ եւ կը պայքարեն ոսկէ մեդալի համար:

86 կգ քաշային կարգում Իրանի հաւաքականի առաջատարը՝ Հասան Եազդանին որեւէ շանս չի տւել իր մրցակիցներին: 1/16-րդ եզրափակիչ փուլում նա 12:2 հաշւով պարտութեան է մատնել ղազաղ ըմբիշին, 1/4-րդ եզրափակչում 10:0 հաշւով առաւելութեան է հասել Կուբան ներկայացնող ըմբիշի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում էլ 8:2 հաշւով պարտութեան է մատնել ռուս ըմբիշին:

Եզրափակչում Եզդանին կը մրցի ամերիկացի Դաւիդ Թէյլորի հետ: Սա հրաշալի հնարաւորութիւն է մեր ըմբիշի համար՝ ռեւանշի հասնելու 2020 թւականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Թէյլորից կրած պարտութեան համար:

125 կգ քաշային կարգում հրաշալի է հանդէս եկել Օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիր Ամիր Հոսէյն Զարէն: 1/16-րդ եզրափակիչ փուլում նա 6:0 հաշւով պարտութեան է մատնել բելառուս ըմբիշին, 1/4-րդ եզրափակչում 10:0 հաշւով առաւելութեան է հասել ԱՄՆ ներկայացնող ըմբիշի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում էլ 4:0 հաշւով վստահ յաղթանակ է տարել աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն, թուրք Թահա Աքգիւլի նկատմամբ:

Եզրափակչում Զարէն կը մրցի վրացի Գենօ Պետրիաշւիլիի հետ, որին պարտւել էր 2020 թւականի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ փուլում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։